Այս տարի կրկին՝ արդեն երկրորդ անգամ, հոկտեմբերի մեկին կկայանա եղնջացանի միջազգային օրը, որը կանցնի «Եղնջացանն արդեն վերահսկողության տակ է» խորագրի ներքո: Միջոցառման նպատակն է եղջնցանով հիվանդներին թույլ տալ վերցնել հիվանդությունը վերահսկողության տակ՝ բարձրացնելով դրա մասին նրանց տեղեկացվածությունը։ Հատուկ այդ օրվա համար մենք մշակել ենք թեստ (Եղնջացանի վերահսկողության թեստ` ԵՎԹ), որը հաստատված է բժշկական կիրառման համար և թույլ է տալիս կարգավորել եղնջացանի բուժումը: Թեստը հասանելի է հետևյալ կայքէջում. http://urticariaday.org/uct/face-upload/, և մենք ակնկալում ենք ձեր մասնակցությունը: Թեստերի արդյունքների քննարկումը, ինչպես նաև փորձի փոխանակումը օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր հիվանդ են եղնջացանով կամ հետազոտում են այն:
Եղնջացանի օրը հիանալի հնարավորություն է՝ տեղեկացնելու հիվանդներին, նրանց ընտանիքներին, բժիշկներին, պետական կառույցներին, մամուլը և ամբողջ աշխարհը եղնջացանի մասին: Մեր գերագույն նպատակներից մեկը բժիշկներին կրթելն է, ինչը ի վերջո կհանգեցնի հիվանդների խնամքի որակի բարձրացմանը՝ թույլ տալով հիվանդներին լիովին վայելել կյանքը: Քննարկումը թույլ կտա միավորվել համախոհների հետ, թույլ կտա տեսնել, որ դուք միայնակ չեք և ցանկացած պահի կարող եք դիմել օգնության:
Ո՞վ ենք «մենք»: «Մենք» բոլորս ենք. հիվանդները, բժիշկները, կազմակերպությունները, դու և ես: Յուրաքանչյուր անհատ, ով մասնակցում է Եղնջացանի օրվան, դառնում է դրա դեսպանը: Թո՛ւյլ տվեք մեզ վերահսկողության տակ վերցնել ձեր հիվանդությունը, և եկե՛ք միացյալ ջանքերով բարձրացնենք urticariaday2015-ի մասին տեղեկացվածությունը: Պատմե՛ք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, աշխատակիցներին և նույնիսկ ձեր բժշկին այս միջոցառման մասին՝ հետևելով մեր էջին սոցիալական ցանցերում (Twitter, Facebook) և կիսվելով հոկտեմբերի մեկին կայանալիք urticariaday2015-ի նորություններով:
Ներգրավեք ձե՛ր ընկերներին և կազմակերպեք ձե՛ր միջոցառումը: Ինչու՞ չանցկացնել եղնջացանին նվիրված երեկոներ կամ ստեղծել ինքնաաջակցման խմբեր: Խրախուսե՛ք ձեր բժշկին կազմակերպել եղնջացանին նվիրված դասընթացներ: Հրապարակե՛ք ձեր նկարները և միջոցառումների մասին տեղեկատվությունը մեր էջում և դարձե՛ք urticariaday2015-ի հաջողության մի մաս:
Urticariaday2015-ի կազմակերպիչներն ու աջակիցներն են GA²LEN, «UNEV» («Urticaria Network» ՀԿ), «daab» ՀԿ և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ, որոնք ձգտում են բարելավել ալերգիայով և եղնջացանով հիվանդների խնամքը և բուժումը: